Երևան, 11.Ապրիլ.2025, 00:00 |
«1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն ... Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փո... ՃՏՊ՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տո... Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Անթալիայում․ ի՞... Հակոբ Արշակյանը Հնդկաստանի պաշտոնակցի հետ քնն... Սանկտ Պետերբուրգում ընթանում է Պուտինի և Թրամ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Սերդար Քըլըչի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխ... Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական... Մեծ Բրիտանիան 2025 թվականին 4,5 միլիարդ ֆունտ... Ահազանգ․ Արցախցի վաստակավոր գործչի տունը ապօր... Լրջագույն խնդիր է. ՄԻՊ-ը՝ ուսումնական հաստատո... ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «... Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությու... Նոր նշանակումներ` Քննչական կոմիտեում Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռո... Չնախատեսված կանգառ Խոտ գյուղում. վարչապետը տե... Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջա... Չինաստանի ԱԳ նախարարը Գրոսիի հետ հանդիպմանը ք... Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհ... ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զ... Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակո... Եգիպտոսն ու Իսրայելը նոր առաջարկներ են փոխանա... Հայրս ոսկու խանութ ունի, ես` ոչ, իսկ ամուսնու... «Գոյ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատար... Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգայի... Դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգ... Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը, խմելու և ոռ... Դմիտրիևը և Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդի... Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան... 9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնա... Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբ... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այց... Պրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Օրերով» «Իմ քայլը» և Չինաստանի Soong Ching Ling հիմնա... Ի՞նչ գիտեք` Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապե... Ինձ թվում է, որ Թիկնիզյանի կարիերան կործանվու... «Արցախցին չի կռվել» ասողները կապ չունեն հայեր... Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ո... Չինաստանն ու Եվրոպան պետք է միասին դիմակայեն ... Սա միայն մեր հարցը չէ, այլ ողջ հայության․ արց... Արցախցիները ապրիլի 14-ին բողոքի ակցիաներ կանց... Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ամբողջությամ... «Անարդարության հարց չկա՞․ չաշխատող արցախցին ա... Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կն... Ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն ամպո... Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ո... ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Կովկաս... Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոն... Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութ... Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հու... Սրբուհի Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թա... Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդ... Գլխավոր դատախազը կգնա՞ քաղաքապետի հետեւից. մե... Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ին Պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Պետական գույքի օտարման գործընթաց՝ թափանցիկ և ... Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմա... Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զ... 24 ժամ ջուր չի լինի Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատ... Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանու... «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կ... Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տ... Աստղագուշակ՝ ապրիլի 11-ի համար Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել.... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարկվելու է էլեկտրական շչակ Լույս չի լինի. հասցեներ ՔՊ-ում դեռ ճոճում են Վիլեն Գաբրիելյանի մանդատ... Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել. «Հ... Գազ չի լինելու ՔՊ-ական ակտիվն առաջարկել է Սարիկ Մինասյանին ն... Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովո... Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյան... «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն ե... Պետք է մեզանում արմատախիլ անել դատարկաբանությ... Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետու... Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն... Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած ... Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակի... «Հույս ունեմ, երբ աղջիկս մեծանա, միասին կգանք... Չելսիի կիսապաշտպանի մեքենան ոստիկանները առգրա... Չինաստանն ու ԵՄ-ն քննարկել են տնտեսական և առև... Կառավարությունն ընդունեց այնպիսի մի որոշում, ... Նարեկացի կենտրոնում նորածին երեխայի մահվան դե... ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է... Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի... 13 տարվա ընթացքում առաջին անգամ Էրդողանն ընդո... Շենգավիթում 44-ամյա տղամարդու ավտոմեքենայում ... Անահիտ Կիրակոսյանը Մելաձեի հետ երգել է նրա եր... 73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի... Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագա... Թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպե... Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն... Հրապարակվել է ողբերգական վթարից կյանքից զրկվա... Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ո... Աջափնյակում ծառը կոտրվել և ընկել է հետիտոնի հ... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգո... 16 տարեկան աղջկան հերոին են հյուրասիրել, դա վ...

Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում. Արմեն Գրիգորյան

Երևանը բարձր է գնահատում Վաշինգտոնի գործադրած ջանքերը հայ-ադրբեջանական բանակցություններն առաջ մղելու հարցում, «Ամերիկայի ձայնին» ասել է Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը, ըստ հայկական կողմի տեղեկատվության, քննարկվել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին՝ մասնավորապես, երկկողմ համագործակցության զարգացմանը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

Ամերիկյան կողմը հրապարակման պահին դեռևս տեղեկություն չի տրամադրել հանդիպման մասին: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հարցում է փոխանցել ամերիկյան կողմին՝ հանդիպման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու խնդրանքով: Պատասխան ստանալու պարագայում հայկական ծառայությունն անմիջապես կհրապարակի այն:

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում, խոսելով Վաշինգտոն կատարած իր այցի մասին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այցը կրում է հիմնականում երկկողմանի բնույթ ու ընդգրկել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների լայն շրջանակ: Նրա խոսքով, առկա է լավ հնարավորություն այս հարաբերությունները խորացնելու ու նոր թեմաներ ընդգրկելու համար: «Ժողովրդավարությունն ու տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար: Անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք ու քննարկելու ենք մոտ օրերս՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել [հարաբերությունները]»:

Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին ՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում: «Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայամանգիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն է, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցը 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Գրիգորյանը: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Գրիգորյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը երբեք չի հանդիսացել տարածքային, և այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ ընթանում են բանակցությունները՝ այսինքն՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները, վերաբերում են ոչ թե տարածքներին, այլ մարդկանց և նրանց իրավունքներին ու անվտանգությանը: «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի»:

Արմեն Գրիգորյանն այդ բանակցությունները դիտարկում է որպես միակ արդյունավետ տարբերակ՝ ԼՂ հիմնախնդրի հիմնական կետերը երկարաժամկետում հասցեագրելու համար: «Կարծում եմ, որ առկա է միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն: Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքերի գործադրում միջազգային հանրության, Ստեփանակերտի ու Բաքվի կողմից, որպեսզի կայանա այդ միջազգային մեխանիզմը, քանի որ միջազգային մեխանիզմը միակ տարբերակն է, որ կայունություն լինի տարածաշրջանում և միջազգային հանրությունը ներգրավված լինի կոնֆլիկտի հաղթահարմանը: Դժվար եմ պատկերացնում առանց միջազգային հանրության ներգրավման կոնֆլիկտի հաղթահարումը»:

Ըստ հայ բարձրաստիճան պաշտոնյայի՝ միջազգային մեխանիզմներ ասելով առաջին հերթին՝ Երևանը պատկերացնում է «բանակցություններ, որոնք տեղի են ունենում Ստեփանակերտի և Բաքվի միջև և որին ներկա է միջազգային հանրությունը»: Միջազգային հանրության ներկայությունն այդ բանակցություններին արդեն իսկ միջազգային մեխանիզմի տրամաբանությունն է: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այդ սեղանի շուրջ, պնդում է Գրիգորյանը: «Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայությունն այս առոմով շատ արդյունավետ կլինի, որովհետև անվտանգությունն ու երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի»:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ընթանում են ակտիվ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում, Բրյուսելու և Մոսկվայում: «Բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»:

Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշում է. «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման հարցին՝ Գրիգորյանը մատնանշեց երեք սկզբունքներ, որով Հայաստանն առաջնորդվում է այս հարցում: Դրանք են սուվերենությունը, յուրիսդիկցիան և փոխադարձությունը: «Ապաշրջափակումը Հայաստանի համար շատ կարևոր է: Ամենաշատն այս հարցում հետաքրքված է Հայաստանը: Ապաշրջափակումը կնշանակի «հայկական խաչմերուկի» կոնցեպտի իրականացում»:

Ըստ Գրիգորյանի՝ այս կոնցեպտի իրականացմամբ, որը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու կառուցում և ապաշրջափակում, Հայաստանը որպես երկիր ավելի ինտենսիվ մասնակից է դառնում տարածաշրջանային առևտրաշրջանառությանը, որը հավելյալ եկամուտներ կբերի երկրին, իսկ տնտեսական ակտիվությունը հավելյալ անվտանգության երաշխիքներ կարող է ստեղծել:

Ի պատասխան հարցին, կապված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկի մասին՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ՝ Գրիգորյանն ասել է. «Կարծում եմ Վարդան Օսկանյանը տաս տարի նման հնարավորություն ունեցել է... Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնինս նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով...»:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Այս կապակցությամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Շատ կարևոր է, որ մեր գործընկերները հասկանան, որ մեր բարձրացրած խնդիրները լեգիտիմ են: Եվ ակնկալում ենք այդ խնդիրների լուծում»:

Ի պատասխան ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու մասին հարցին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ դա շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: «Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»:

Տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին խոսելիս՝ Գրիգորյանը նկատել է, որ այսօր տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում: Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, «Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը», ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի հավանականությունը: Նա շեշտում է. «Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով և փորձում ապակայունացնել տարածաշրջանը: Ամբողջ պատասխանատվությունն էսկալացիայի համար Ադրբեջանի վրա է»:

Պատասխանելով այն հարցին՝ թե արդյոք Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած տնտեսական և ռազմական դաշինքներում չի խոչընդոտում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը՝ Գրիգորյանը նկատում է, որ այս պահին որևէ խնդիր չկա այդ առումով, և որ Երևանն այսօր ձգտում է ընդլայնել ու զարգացնել երկկողմանի օրակարգը:

Խոսելով միջուկային էներգիայի ոլորտում ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության մասին՝ Գրիգորյանը նշել է, որ բացի ԱՄՆ-ից ու Ռուսաստանից Հայաստանն այս ոլորտի հետ կապված առաջարկություններ է ստացել նաև Հարավային Կորեայից ու Ֆրանսիայից: Ըստ նրա՝ Երևանը շարունակում է ներքին և արտաքին քննարկումները նոր ատոմակայան կառուցելու կամ գործող ատոմակայանը մոդերնիզացնելու ուղղությամբ վերջնական որոշում կայացնելու համար: «Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ մեր համագործակցությունն ընդլայնելու կոնտեքստում»:

Գրիգորյանը նշում է, որ Հայաստանը ռուսական և ամերիկյան միջուկային ոլորտի առաջարկությունները չի դիտարկում այս երկրների միջև հակասության համատեքսոտւմ, այլ քննարկում է դրանք Հայաստանի շահերի, հետաքրքրությունների ու հնարավորությունների տեսանկյունից: «Համուզված եմ, որ վերջնական որոշումը կկայցավի հենց այս սկզբունքների հիման վրա»:

«1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն ... Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փո... ՃՏՊ՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տո... Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Անթալիայում․ ի՞... Հակոբ Արշակյանը Հնդկաստանի պաշտոնակցի հետ քնն... Սանկտ Պետերբուրգում ընթանում է Պուտինի և Թրամ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Սերդար Քըլըչի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխ... Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական... Մեծ Բրիտանիան 2025 թվականին 4,5 միլիարդ ֆունտ... Ահազանգ․ Արցախցի վաստակավոր գործչի տունը ապօր... Լրջագույն խնդիր է. ՄԻՊ-ը՝ ուսումնական հաստատո... ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը շրջայց է կատարել «... Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությու... Նոր նշանակումներ` Քննչական կոմիտեում Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռո... Չնախատեսված կանգառ Խոտ գյուղում. վարչապետը տե... Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջա... Չինաստանի ԱԳ նախարարը Գրոսիի հետ հանդիպմանը ք... Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհ... ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զ... Վաղը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակո... Եգիպտոսն ու Իսրայելը նոր առաջարկներ են փոխանա... Հայրս ոսկու խանութ ունի, ես` ոչ, իսկ ամուսնու... «Գոյ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատար... Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգայի... Դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգ... Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը, խմելու և ոռ... Դմիտրիևը և Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդի... Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան... 9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնա... Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբ... Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այց... Պրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Օրերով» «Իմ քայլը» և Չինաստանի Soong Ching Ling հիմնա... Ի՞նչ գիտեք` Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապե... Ինձ թվում է, որ Թիկնիզյանի կարիերան կործանվու... «Արցախցին չի կռվել» ասողները կապ չունեն հայեր... Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ո... Չինաստանն ու Եվրոպան պետք է միասին դիմակայեն ... Սա միայն մեր հարցը չէ, այլ ողջ հայության․ արց... Արցախցիները ապրիլի 14-ին բողոքի ակցիաներ կանց... Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ամբողջությամ... «Անարդարության հարց չկա՞․ չաշխատող արցախցին ա... Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կն... Ականի պայթյունից տուժած զինծառայողի ոտքն ամպո... Երևանյան լճի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ո... ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Կովկաս... Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոն... Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութ... Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հու... Սրբուհի Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թա... Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդ... Գլխավոր դատախազը կգնա՞ քաղաքապետի հետեւից. մե... Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ին Պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Պետական գույքի օտարման գործընթաց՝ թափանցիկ և ... Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմա... Երևանում 3 անչափահասներ խաղալիք ատրճանակով «զ... 24 ժամ ջուր չի լինի Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատ... Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանու... «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կ... Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տ... Աստղագուշակ՝ ապրիլի 11-ի համար Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել.... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գործարկվելու է էլեկտրական շչակ Լույս չի լինի. հասցեներ ՔՊ-ում դեռ ճոճում են Վիլեն Գաբրիելյանի մանդատ... Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել. «Հ... Գազ չի լինելու ՔՊ-ական ակտիվն առաջարկել է Սարիկ Մինասյանին ն... Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովո... Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյան... «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն ե... Պետք է մեզանում արմատախիլ անել դատարկաբանությ... Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետու... Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն... Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած ... Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակի... «Հույս ունեմ, երբ աղջիկս մեծանա, միասին կգանք... Չելսիի կիսապաշտպանի մեքենան ոստիկանները առգրա... Չինաստանն ու ԵՄ-ն քննարկել են տնտեսական և առև... Կառավարությունն ընդունեց այնպիսի մի որոշում, ... Նարեկացի կենտրոնում նորածին երեխայի մահվան դե... ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է... Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի... 13 տարվա ընթացքում առաջին անգամ Էրդողանն ընդո... Շենգավիթում 44-ամյա տղամարդու ավտոմեքենայում ... Անահիտ Կիրակոսյանը Մելաձեի հետ երգել է նրա եր... 73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի... Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագա... Թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպե... Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն... Հրապարակվել է ողբերգական վթարից կյանքից զրկվա... Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ո... Աջափնյակում ծառը կոտրվել և ընկել է հետիտոնի հ... Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգո... 16 տարեկան աղջկան հերոին են հյուրասիրել, դա վ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan