«Ուրարտու»-ն Երևանում պարտվեց Բոսնիայի չեմպիոնին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունեց բոսնիական «Զրինսկի»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի համանուն մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով և ոչ մի լուրջ վտանգավոր պահեր չէին ստեղծում: Խաղակեսի վերջնամասում «Ուրարտու»-ն սկսեց առավել շատ տիրել թե գնդակին, և թե նախաձեռնությանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու»-ն առավել ակտիվ էր, հստակ էր գործում հարձակման գծում, սակայն գրոհների եզրափակումն ամբողջական չէր: «Զրինսկի»-ն իրացրեց իր քիչ հնարավորություններից մեկը, և Բոսնիայի չեմպիոնը գրավեց «Ուրարտու»-ի դարպասն անկյունայինի խաղարկումից հետո: Աչքի ընկավ Սենիչը:
«Ուրարտու»-«Զրինսկի»` 0:1:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-նի և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: