Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում Մալաթիա-Սեբաստիայում կիրականացվի մարզական երկու խոշոր ծրագիր
Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց»-ի հարևանությամբ՝ ուր շուրջ 1100 մարզիկ է հաճախում, երկու խոշոր ծրագիր կիրականացվի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շուրջ 6700 քմ տարածքում համայնքը կկառուցի մի քանի խաղադաշտերից բաղկացած մարզահրապարակ: Հարակից լողավազանի տարածքն էլ՝ կբարեկարգի մասնավորը: