Եվրոպայում 2022 թվականին շոգից ավելի քան 61 հազար մարդ է մահացել
Երկուշաբթի Nature Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ 2022 թվականի ամռանը շոգի պատճառով ավելի քան 61 հազար մարդ է մահացել։
Գիտնականները վերլուծել են Եվրոստատի շաբաթական տվյալները բոլոր պատճառներով մահացության վերաբերյալ՝ բաժանված ըստ սեռի և տարիքի, մայիսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, այս ընթացքում Եվրոպայում ռեկորդային ջերմային ալիքի հետեւանքով մահացել է 61672 մարդ։ Ընդ որում, շոգից մահացության սովորական ցուցանիշը եվրոպական երկրներում այս ժամանակահատվածում կազմել է 36 հազար մարդ։
Բացարձակ թվով Իտալիան ունի շոգից ամենաշատ մահերը՝ 18,000, որին հաջորդում է Իսպանիան՝ 11,300 մահ, որին հաջորդում են Գերմանիան (8,173 մահ) և Ֆրանսիան (4,807 մահ): Մեկ միլիոն մարդու հաշվով շոգից մահացության դեպքերն ամենաբարձրն են եղել Իտալիայում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում: Կանանց մոտ շոգից մահացության մակարդակը 56 տոկոսով ավելի բարձր է եղել, քան տղամարդկանց մոտ:
Աղբյուրը՝ news.am