Հարի Փոթերի դեբյուտային հրատարակությունը վաճառվում է 13500 դոլարով
10,5 հազար ֆունտ ստեռլինգով (13,5 հազար դոլար) աճուրդում վաճառվել է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը, ասվում է news.am կայքում։
Լոտի նախնական գնահատականը երեքից հինգ հազար (3,9 հազար - 6,4 հազար դոլար) ֆունտ ստեռլինգ է եղել։
Նախկին սեփականատերը գիրքը գնել է 25 տարի առաջ 30 պենսով Վուլվերհեմփթոնի գրադարանում զեղչով վաճառքից: Նա մահացել է անցյալ տարի՝ 55 տարեկան հասակում։
1997 թվականին Bloomsbury-ն տպել է «Փիլիսոփայական քար»-ի ընդամենը 500 օրինակ։ Այս հրատարակությունից 300 գիրք բաժանվել է հանրային գրադարաններին: