Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան պաշտոնապես ամուսնացել են
Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան պաշտոնապես ամուսնացել են: Այդ մասին հայտնել է երգչի եղբայր Խուլիո Իգլեսիասը։
«Այն, ինչ նա հաստատ չէր ուզում, աղմկոտ շքեղ հարսանիքն էր: Նկատի ունեմ այն, որ Էնրիկեն և Աննան միասին են գրեթե 25 տարի, նրանք ունեն երեք հրաշալի երեխա»,- նրա խոսքերն է մեջբերում Marca թերթը:
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան մեծ ընտանիք ունեն։ Աստղերը ծանոթացել են դեռ 2001 թվականին` երգչի Escape երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ 2017 թվականին նրանք առաջին անգամ ծնող են դարձել։ Աննան երկվորյակներ է լույս աշխարհ բերել՝ որդի և դուստր: 2020 թվականի հունվարի 30-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մաշան։