Տղամարդը հարսանիք է կազմակերպել անհավատարիմ կնոջ և նրա սիրեկանի համար
Հնդկական գյուղերից մեկի բնակիչը բացահայտել է կնոջ անհավատարմությունը և կազմակերպել, որ նա ամուսնանա իր սիրեկանի հետ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Thaiger-ը։
Զույգն ամուսնացած է եղել երեք տարի, այդ ընթացքում նրանք ունեցել են երկու երեխա։ Ընտանեկան կյանքի հենց սկզբից հնդիկը զգացել է, որ կինը դավաճանում է իրեն, բայց չի փորձել նրան դատապարտել դավաճանության համար։
Մի անգամ, երբ տղամարդը գործուղման է գնացել, կինը ուշ երեկոյան գնացել է իր սիրեկանի մոտ։ Դրա մասին իմացել են ամուսնացած կնոջ գաղտնի սիրեկանի ծնողները։ Նրանք բռնի ուժով բերման են ենթարկել սիրահարներին ու թույլ չեն տվել միասին գիշերել։
Լուրն արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ և առաջացրել տեղի բնակիչների դժգոհությունը։ Սպասվածին հակառակ՝ գործուղումից վերադառնալուց հետո ամուսինը սկանդալ չի սարքել. Փոխարենը նա որոշել է ամուսնության արարողություն կազմակերպել կնոջ ու նրա սիրելիի համար։
Նշվում է, որ սկզբում սիրեկանը հրաժարվել է ամուսնանալ, սակայն գյուղացիների «ֆիզիկական ճնշումից» հետո համաձայնել է։ Հարսանիքը տեղի է ունեցել տեղի եկեղեցում։ Դրան մասնակցել են տեղի բնակիչները։