ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կմնա միջուկային դաշինք
ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունը:
«Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք, ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք: ՆԱՏՕ-ի նպատակը բոլորի համար ավելի անվտանգ խաղաղությունն է, մենք ձգտում ենք անվտանգության միջավայր ստեղծել առանց միջուկային զենքի աշխարհի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, կոմյունիկեի համաձայն, ՆԱՏՕ-ն հնարավորություն ունի այնպես անել, որ դաշինքի դեմ միջուկային զենքի կիրառման գինն անընդունելի լինի: