Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայություն
Հուլիսի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայություն։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի և տնօրենի տեղակալների ուղեկցությամբ ՆԳ նախարարը շրջել է ծառայության տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը։
Այցի շրջանակներում Վահե Ղազարյանը եղել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։