Ռուսաստանը մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ երկխոսությունը՝ չնայած տարաձայնություններին. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցությունը, հիշեցրել է, որ տարաձայնություններ կան, բայց կա նաև հարաբերությունների այն հատվածը, որը համապատասխանում է երկու երկրների շահերին, և Մոսկվան մտադիր է զարգացնել երկխոսությունը:
«Ուստի, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ բոլոր հայտնի տարաձայնությունների առկայության դեպքում մենք մտադիր ենք զարգացնել մեր երկխոսությունը, մեր հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ այնտեղ, որտեղ դա ձեռնտու է մեզ, և այնտեղ, որտեղ դա ձեռնտու է նրանց», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել Է Պեսկովը լրագրողներին: