Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը. Մանե Թանդիլյան
Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս և առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․
«Բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ։
Երիտասարդների և ուսանողների հետ առաջնորդության թեմայով հերթական հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 12:00-ին, «Մատենա» առաջնորդության դպրոցում (Բաղրամյան 6):
Այս անգամ հետաքրքիր ու բովանդակային զրույց-քննարկում կունենանք Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։
Մուտքն ազատ է, կարող են միանալ բոլոր ցանկացող երիտասարդները»։