Մարիա Կարապետյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է, որ սոցցանցերում հայհոյանքների հեղինակն իր մայրն է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, որ սոցիալական ցանցերում իր մայրն է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում իրեն քննադատող քաղաքացիների հասցեին։