Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Պատճառաբանելով, թե իբր «սահմանային անցակետով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմակի փորձեր են բացահայտվել»։
Ըստ ադրբեջանական կողմի՝ «ԿԽՄԿ-ի մեքենաներում հայտնաբերվել են չհայտարարագրված բջջային հեռախոսներ, ծխախոտ, բենզին և այլ իրեր»:
Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։