Արման Թաթոյանը վախենում է եւ երկմտում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ում վերջին շաբաթներին համոզում են առաջադրվել, դեռ երկմտում է: Նման երկմտանքները, որպես կանոն, ավարտվում են չառաջադրվելու որոշմամբ: Վերջին շաբաթներին Թաթոյանը քաղաքական տարբեր շրջանակների հետ կոնսուլտացիաներ է արել: Ոմանք խոստացել են աջակցել, սակայն Թաթոյանը հապաղում է: Մտերիմները կարծում են, որ Թաթոյանի վախերը` սեւ փիառից, փչանալուց, թույլ չեն տա առաջադրվել:
Որոշ շրջանակներում անգամ քննարկում էին Թաթոյանի եւ Հայկ Մարությանի համատեղ հանդես գալը, կանխատեսում էին, որ դա կործանարար կլինի ՔՊ-ի համար։ Չի բացառվում, որ իշխանությունն ինքն է նպաստում այս վախերի խորացմանը` կասեցնելով մրցակցի առաջադրումը: Այս հինգշաբթի՝ կառավարության նիստում կորոշվի Երեւանի ընտրությունների անցկացման օրը: Իշխանությունը կանգ է առել սեպտեմբերի 17-ի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: