Պետրոս Ղազարյանը, նախարար կնոջ մեքենայով, վթարի է ենթարկվել
Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, Հանրապետության հրապարակում «Հոնդա» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել, ապա փախել դեպքի վայրից։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով, Պետրոս Ղազարյանի ներկայացրած հայտարարագրում նշված չէ, որ տվյալ մեքենան պատկանում է իրեն։
Հրապարակի տեղեկություններով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մեկ շաբաթ անց, շուրջ 7 մլն ՀՀ դրամով գնել էր «Հոնդա» մակնիշի էլեկտրոմոբիլ։