Իտալիայի ԱԳՆ-ն Ուկրաինային օգնություն է առաջարկել ականազերծման հարցում
Իտալիան պատրաստ է փոխանցել իր փորձն ու հմտությունները՝ ուկրաինական տարածքում ականազերծման գործողություններին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
«Աֆղանստանում, Լիբանանում և այլ երկրներում առաքելությունների ժամանակ օգտագործվել են ականներ, այդ թվում՝ ինքնաշեն, և, հետևաբար, ականազերծման համար ավելի բարդ»,- ասել է Տայանին Խորվաթիայի և Սլովենիայի գործընկերների հետ հանդիպմանը:
«Մենք կտրամադրենք հնարավոր բոլոր տեղեկությունները, ներդրում կունենանք, կտրամադրենք մեր հմտությունները, որպեսզի այդ արդյունքներն օգտակար լինեն Ուկրաինայի խաղաղ բնակչությանը»,- հավելել է Տայանին, որի ելույթը Իտալիայի ԱԳՆ-ն հեռարձակել է Youtube-ի իր ալիքով։
Խոսելով Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին՝ իտալացի նախարարն ընդգծել է, որ ամենահարմար լուծումը կլինի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծումը՝ հակամարտության ավարտից հետո ապագա անդամակցության հող նախապատրաստելու համար։