Ջոկովիչը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարարից հերթականի` Ուիմբլդոնի, տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց լեհ Հուբերտ Հուրկաչի հետ և առավելության հասավ 4 սեթերից հետո` 7:6, 7:6, 5:7, 6:4 հաշվով:
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ:
Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի՝ խոտածածկի վրա անցկացվող միակ մրցաշարն է: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է 1877 թվականին: Տղամարդկանց անհատական մրցաշարում ամենատիտղոսակիր մարզիկը Ռոջեր Ֆեդերերն է (8 հաղթանակ), կանանցում` Մարտինա Նավրատիլովան, իսկ գործող չեմպիոնները Նովակ Ջոկովիչն ու Ելենա Ռիբակինան են: Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 45 միլիոն ֆունտ: Մրցաշարը կեզրափակվի հուլիսի 16-ին: