Ջո Բայդենը Վիլնյուս է ժամանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է news.am-ը։
Երկուշաբթի ավելի վաղ Բայդենը Մեծ Բրիտանիայում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և վարչապետ Ռիշի Սունակի հետ:
«Բայդենը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ երկուշաբթի օրն ԱՄՆ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքում։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 11-12-ը, որին կմասնակցեն դաշինքի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ավելի վաղ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վիլնյուսում դաշինքի առաջիկա գագաթնաժողովում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Հունիսի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում և դրան նախապատրաստվելիս դաշնակիցները չեն քննարկում Ուկրաինայի պաշտոնական հրավերը, այլ խորհրդակցություններ են անցկացնում այն մասին, թե ինչ որոշումներով Կիևը կմոտենա դաշինքին միանալուն։