Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։