Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում կին է մահացել
Երեկ երեկոյան Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում 60-ամյա ուղևոր է մահացել, հայտնել է Հայաստանի ոստիկանությունը։
«Հուլիսի 10-ին, ժամը 1:15-ին (Մոսկվայի ժամանակով 00:15-ին) «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր 1963 թ. ծնված Ամալյա Պ.-ի առողջական վիճակը վատացել է. ավելի ուշ արձանագրել են նրա մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է ուղարկվել քննչական խումբ։ Ոստիկանությունը նշել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Աղբյուր` Փաստինֆո