Aurus Arsenal մինիվենների արտադրությունը կսկսվի 2024թ.
Aurus Arsenal մինիվենների սերիական խմբաքանակի արտադրությունը նախատեսված է 2024թ., տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «НАМИ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն Ֆյոդոր Նազարովին։
«2024թ. նախատեսվում է ոչ մեծ սերիա»,- գործակալությանն ասել է Նազարովն՝ ի պատասխան Aurus մինիվենների սերիական արտադրության պլանների մասին հարցի։
Aurus Arsenal մինիվենը մտնում է ռուսական Aurus ներկայացուցչական ավտոմեքենաների շարքը «Կորտեժ» նախագծի շրջանակում։ Բացի մինիվենից, կան նաեւ սեդաններ եւ Senat լիմուզիններ եւ Komendant ամենագնացներ։
Aurus Arsenal մինիվենի երկարությունը 5 980 միլիմետր է, անիվների բազան՝ 3 550 միլիմետր։ Մինիվենի սրահը հաշվարկած է ութ մարդու համար։ Այն ունի 598 ձիաուժ V8 շարժիչ եւ 9-աստիճանանի ավտոմատ տրասնմիսիա։