16-ամյա պատանին Մասիսի հրապարակում դանակահարել էր 32-ամյա երիտասարդին
Հուլիսի 9-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Դաշտավան գյուղի 32-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Նոր Խարբերդի 16-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: