Նիկոլ Փաշինյանը Բյուրեղավանում ծանոթացել է հիմնանորոգված պոլիկլինիկայի պայմաններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բյուրեղավան համայնքի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված պոլիկլինիկա, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին:
«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 34 մլն-ը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից:
Բյուրեղավանում հարգանքի տուրք մատուցեցի նաև հանուն Հայրենիքի կյանքը զոհած հերոսի հիշատակին»,- գրել է վարչապետը: