Ռիկի Մարտինն ու Ջվան Յոսեֆը, որոնք վերջերս հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, ապրել են «բաց» հարաբերություններում
Ռիկի Մարտինն ու Ջվան Յոսեֆը, որոնք վերջերս հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, ապրել են «բաց» ամուսնության մեջ։
«Ինչպես շատ զույգեր, Ռիկին եւ Ջվանը բաց հարաբերություններ են ունեցել իրենց ամուսնության ընթացքում»,- ասել է աղբյուրը Daily Mail-ին: «Նրանց մոտ բավականին ժամանակ ստացվել է»։
Ավելի վաղ 51-ամյա երգիչն ու 38-ամյա արտիստը հայտարարել էին, որ ամուսնալուծվում են վեց տարվա ամուսնությունից հետո։
«Նրանցից ոչ մեկը կողքից լուրջ հարաբերություններ չի ունեցել», - ասել է աղբյուրը: «Սեքսը նրանց համար մի բան էր, ինչով նրանք զբաղվում էին միասին եւ առանձին այլ զուգընկերների հետ»:
Այժմ զույգը նախատեսում է կիսել 4-ամյա դստեր՝ Լյուսիայի եւ 3-ամյա որդու՝ Ռենի խնամակալությունը։