Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Երևան քաղաքում՝ հուլիսի 10-ին կեսօրից հետո, 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։