2023-ին Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ
2023 թվականին Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Այդ մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից:
Ծրագրի առաջին փուլով կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:
Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: