Շավքաթ Միրզիյոևը վերընտրվել է Ուզբեկստանի նախագահ
Ուզբեկստանի ներկայիս նախագահ Շավքաթ Միրզիյոևը, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, հաղթել է նախագահական ընտրություններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ԿԸՀ նախագահ Զայնիդդին Նիզամխոջաևը։ Նա նշել է, որ երկրի գործող ղեկավարը, օրենքի համաձայն, ընտրությունների արդյունքներով վերընտրվել է նոր ժամկետով, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օրենքի համաձայն՝ ընտրված պետության ղեկավար է համարվում այն թեկնածուն, որը ստանում է ձայների 50%-ը գումարած 1 ձայն։ Քանի որ Շավքաթ Միրզիյոևը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 87,05%-ը, նա օրինական կերպով ընտրվում է նախագահ», - ասել է Նիզամխոջաևը:
Շավքաթ Միրզիյոևը մայիսի 8-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր էր ստորագրել։ Սա առաջին ընտրություններն էին այն բանից հետո, երբ սահմանադրական փոփոխությունները երկարաձգեցին նախագահի լիազորությունները 5-ից յոթ տարի: