Խոստումնալի օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ, Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսի․ Տոյվո Կլաար
Խոստումնալի օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ ու ֆրուստրացիայով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում մոտ 9 ժամ առաջ գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ինչպես բազմիցս կրկնել է Եվրոպական Միությունը, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարման հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- նշել է նա։
«Բաքու - Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսի՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել այնքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն: Եվրամությունն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ»,- գրառման 2-րդ մասով նշել է Տոյվո Կլաարը։