ԱՄՆ դաշնակիցները դեմ են Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարմանը
Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարման հարցը ԱՄՆ դաշնակիցների ճամբարում հանգեցրել է տարաձայնությունների․ հայտնում է BBC-ն։
Արևմտյան երկրները հրապարակային հայտարարություններ են արել՝ մտահոգություն հայտնելով Վաշինգտոնի որոշման կապակցությամբ։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Իսպանիան արդեն հայտարարել են, որ դեմ են այդ զենքի օգտագործմանը:
Այն մասին, որ Կասետային զինամթերքը կընդգրկվի Ուկրաինային 800 մլն դոլարի չափով ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթում, հայտնի է դարձել ուրբաթ օրը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ նախքան այդ բարդ որոշումը կայացնելը խորհրդակցել է դաշնակիցների հետ և գիտի նրանց դիրքորոշումը, սակայն որոշել է գործել ի շահ Ուկրաինայի: