Հունաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն՝ նվազեցնելու դեպի Ակրոպոլիս զբոսաշրջիկների անվերջ հոսքը
Իր կառուցումից ավելի քան 25 դար անց և մոտ 200 տարի անց այն բանից հետո, երբ այն սկսեց գրավել զբոսաշրջիկներին, Ակրոպոլիսը միջոցներ կձեռնարկի՝ զսպելու այցելուների աճող թիվը:
Հուշարձանի ստորոտում աննախադեպ հերթերը, Covid-19-ի համաճարակից հետո զբոսաշրջության աճը և սրբավայրի մուտքի մոտ անվերահսկելի տեսարանները հունական կառավարությանը դրդել են քայլեր ձեռնարկել:
«Միջոցառումներն ամբողջությամբ կկիրառվեն մինչև ամսվա վերջ», - ասել է երկրի մշակույթի նախարար Լինա Մենդոնին: «Միայն հունիսին և հուլիսի սկզբին այցելությունների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 80 տոկոսով»։
Ժամանակային ինտերվալների համակարգը, կազմակերպված զբոսաշրջային խմբերի մուտքի արագ կետերը և էլեկտրոնային տոմսերի տրամադրումը քայլեր են, որոնք պաշտոնյաների կարծիքով կօգնեն նվազեցնել մարդկանց հոսքը:
Նշվել է, որ Ակրոպոլիսն օրական գրավում է ավելի քան 17,000 մարդու:
Հույս կա, որ այդ միջոցառումների իրականացումը կթեթևացնի հերթերի խնդիրը, որն ավելի է սրվել Հունաստանի մայրաքաղաք Պիրեաս նավահանգիստ հազարավոր ուղևորներ տեղափոխող հսկա զբոսաշրջային նավերի ժամանումով:
Աղբյուրը՝ news.am