Զելենսկին՝ Թրամփի սկանդալային խոստման մասին. «Բայդենը կարող էր պատերազմն ավարտել հինգ րոպեում»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը կարող էր «հինգ րոպեում» ավարտել պատերազմը՝ Ուկրաինայի գնով։
Այսպես ABC News-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ «պատերազմը կավարտի 24 ժամվա ընթացքում», եթե հաղթի ընտրություններում։ «Պատերազմը դադարեցնելու միայն ցանկությունը հրաշալի է: Բայց այս ցանկությունը պետք է հիմնված լինի իրական փորձի վրա: Դե, կարծես Դոնալդ Թրամփն արդեն ուներ այդ 24 ժամն իր օրվա ընթացքում: Մենք պատերազմի մեջ էինք, ոչ թե լիակատար պատերազմ, բայց մենք պատերազմի մեջ էինք, և ես ենթադրում եմ, որ նա ուներ այդ ժամանակը, բայց նա, ըստ երևույթին, այլ առաջնահերթություններ ուներ»,- ասել է Զելենսկին:
«Եթե մենք խոսում ենք Ուկրաինայի գնով պատերազմն ավարտելու մասին, այսինքն՝ ստիպել մեզ զիջել մեր տարածքները, ես կարծում եմ, որ այդ կերպ Բայդենը կարող էր ավարտել այն նույնիսկ հինգ րոպեում։ Բայց մենք չէինք համաձայնի»,- հավելել է Ոկրաինայի նախագահը։