Դիլիջանում խնճույքն ավարտվել է դшնակահшրությшմբ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ հուլիսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյան), ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, հաշված օրերի ընթացքում, իրականացնելով հսկայածավալ ճիշտ և գրագետ աշխատանք, այնուհետև ստացված օպերատիվ տվյալները ի մի բերելով, համոզված լինելով, որ տեղեկությունները հավաստի են՝ իրականացնում են հատուկ օպերացիա:
Այդ օպերացիայի շրջանակում Տավուշի մարզի ոստիկանները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչությունների, ոստիկանության Սևանի և Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների իրենց գործընկերների հետ, ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Հիվանդանոց են մեկնել մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանն ու Դիլիջանի ոստիկանապետ Ե. Գալստյանը:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ իրենց մոտ է ընդունվել «կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հարությունյանն է:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մարզի ոստիկաները պարզել են դեպքի հանգամանքները և նրանց են միանում նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր.- ի 44-155 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Երեկ արդեն, Տավուշի մարզի ոստիկանների ստացած օպերատիվ տվյալներով իրականացվում է կասկածյալներին հայտնաբերելու օպերացիան ու Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկվում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ս.-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սամվել Գ.-ն, 21-ամյա Աշոտ Խ.-ն, 22-ամյա Նվեր Ղ.-ն, 22-ամյա Կարեն Վ.-ն, 21-ամյա Արսեն Ս.-ն, 21-ամյա Լևիկ Պ.-ն և Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 18-ամյա Արտեմ Մ.-ն:
Պարզվել է նաև, որ հուլիսի 6-ին, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում գտնվող «Թեհմինե Հախվերդյան» ԱՁ հյուրատանը Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը անց կացնելու համար «մի կաթիլ մեղրի» պամության նման միջադեպ է եղել: Երաժշտության ձայնի բարձրացման հետ կապված վիճաբանել են Ալբերտ Հ.-ն ու Տավուշի մարզի բնակիչ 14-ամյա Սեյրան Ղ.-ն, որի ընթացքում էլ Արմեն Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հարությունյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մասնակիցների հիմնական մասին ոստիկանները հայտնաբերել են: Ձեռանարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: