Հրանտ-Լեոն Ռանոսը սկսել է մարզումները «Բորուսիա»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը սկսել է մարզումները Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-ԼեոնՌանոսը պաշտոնապես Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ էր դարձել ընթացիկ տարվա մայիսին:
Հրանտ-Լեոն Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը:
Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրվել է 2023 թվականի մարտին և մասնակցել էԿիպրոսի դեմ ընկերական խաղին, որում դարձել է 2 գոլի հեղինակ: Ռանոսը մինչ այս հանդես էրգալիս «Բավարիա»-ի երկրորդ թիմում: