Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հրամանագիր են ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակման վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբկոգում Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը տեղեկացրել է, որ արտաքին գործերի գծով ավագ խորհրդական Օլիվիե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Ջորկաեֆը նաև տեղադրել է հրամանի լուսանկարը։