Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին` նշելով, որ այն կրկին մեկտեղելու է կինոարվեստի գործիչների և սիրահարների:
«Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու:
Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և արդեն հարազատ դարձած դրվագներ:
Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին:
Այս տարի ևս «Ոսկե ծիրանի»-ը իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Հատուկ այցով է ժամանել այս տարվա պատվավոր հյուր՝ ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։
Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը՝ երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տակ: Իսկ որպես Երևանի նեկայացուցիչ` ինձ մնում է միայն ասել՝
Բարի գալուստ Հայաստան,
Բարի գալուստ Երևան,
Բարի գալուստ «Ոսկե ծիրան»»,- գրել է նա: