Ֆրանսիան կարող է դառնալ իսլամական հանրապետություն. նախագահի նախկին թեկնածու
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմմուրը կարծում է, որ Ֆրանսիան կարող է դառնալ իսլամական հանրապետություն, եթե ոչինչ չփոխվի։
Իսպանական Debate թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ մահմեդականների մեծ մասը կարծում է, որ իսլամական օրենքները գերազանցում են Ֆրանսիայի օրենքներին: Զեմմուրը նշել է, որ երկրի ղեկավարները ոչինչ չեն անում դրա դեմ պայքարելու համար։
«Եթե մենք շարունակենք ընթանալ այս ուղղությամբ, ժողովրդագրության և ժողովրդավարության պատճառով Ֆրանսիան մի օր կարող է դառնալ իսլամական հանրապետություն», – ասել է Զեմմուրը։