Թուրքիան աշխարհի 194 երկրների շարքում 18-րդն է բնակչության թվաքանակով
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է 2022-ի աշխարհի բնակչության վերաբերյալ իր հերթական զեկույցը: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը։
Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիայի հանրապետությունը աշխարհի 194 երկրների շարքում բնակչության թվաքանակով գտնվում է 18-րդ տեղում՝ կազմելով աշխարհի ամբողջ բնակչության 1.1%-ը:
Թուրքիայի բնակչության 26.5%-ը կազմում են երեխաները, որն իր հերթին աշխարհում երեխաների թվաքանակի միջինը համարվող 30%-ից ցածր է 3.5-ով:
Բնակչության երիտասարդների թվաքանակը հասնում է 15.2-ի, որի միջինը աշխարհում համարվում է 15.5%-ը:
Իսկ երկրի բնակչության 9.8%-ը կազմում են տարեց մարդիկ, որը 0.1%-ով ցածր է աշխարհում տարեց բնակչության միջին ցուցանիշը համարվող 9.9%-ից:
Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը վերջին տվյալների համաձայն կազմում է շուրջ 84.5 մլն մարդ: