Հունիսին Ռուսաստանը եղել է Իսպանիա գազի խոշորագույն մատակարարը
Ալժիրի գազամուղի վերանորոգման պատճառով Ռուսաստանը հունիսին Իսպանիային է մատակարարել գազի ընդհանուր ծավալի 26,8%-ը`առաջ անցնելով Ալժիրից ու ԱՄՆ-ից: Սա հետևում է Enagas իսպանական էներգետիկ ընկերության տվյալներից։ «Մեդգազ» գազամուղի վերանորոգման աշխատանքների պատճառով դրանով գազի մատակարարումը մայիսի համեմատ նվազել է 36%-ով, տեղեկացնում է «Կոմերսանտը»։
Իսպանիա գազի մատակարարման գործում Ալժիրը հունիսին զբաղեցրել է երկրորդ տեղը (21%), նրան հաջորդում են ԱՄՆ-ն (18,5%) և Նիգերիան (10%)։ Պերուից մատակարարումը կազմել է ընդհանուր ծավալի 9,7%-ը։
Այս տարվա առաջին վեց ամիսներին արտահանվող ամբողջ գազի 24,4%-ը եկել է Ալժիրից, 20,2%-ը՝ ԱՄՆ-ից և 20,1%-ը՝ Ռուսաստանից։
Ռուսաստանից նավթամթերքի գների վերին շեմը սահմանած Արևմուտքը Գազի արտահանումը չէր արգելել։ Եվրամիությունում (ԵՄ) մտադիր են արագ կրճատել սպառումը, այդպիսով ԵՄ «Գազպրոմի» մատակարարումները կարող են դադարել արդեն 2025 թվականին։ 2023 թվականի առաջին քառորդում «Գազպրոմն» ապահովել է ԵՄ գազի ընդհանուր արտահանման 7,5%-ը, այն դեպքում, երբ 2022 թվականի նույն ժամանակահատվածում նրա բաժինը կազմել էր 28%, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ մոտ 40%։