Առնվազն 300 գաղթյալ անհետ կորել են ծովում՝ Կանարյան կղզիների մոտ
Առնվազն 300 գաղթյալ, որոնք Սենեգալից երեք նավով ուղևորվել էին իսպանական Կանարյան կղզիներ, անհետ կորել են, կիրակի հաղորդել է Walking Borders գաղթյալների օգնության խումբը, տեղեկացնում է news.am-ը։
Երկու նավ, մեկում՝ մոտ 65 մարդ, մյուսում՝ 50-60, անհետ կորել է Սենեգալից դուրս գալուց 15 օրվա ընթացքում, գործակալությանն է հայտնել Walking Borders կազմակերպության աշխատակցուհի Հելենա Մալենոն։
Երրորդ նավը Սենեգալը լքել էր հունիսի 27-ին մոտավորապես 200 ուղևորով։