Ստորջրյա երաժշտության փառատոն ԱՄՆ-ում՝ ի պաշտպանություն մարջանի խութերի
Հարյուրավոր սուզորդներ և ստորջրյա լողի սիրահարներ դիմակներով ու շնչախողովակներով շաբաթ օրն ԱՄՆ հարավարևելյան Ֆլորիդա-Քիս արշիպելագում ունկնդրեցին ստորջրյա համերգ՝ ի պաշտպանություն մարջանի խութերի, տեղեկացնում է news.am-ը։
Լոուեր Քիզ ստորջրյա երաժշտության փառատոնը, որը նույնպես ուշադրություն հրավիրեց բնապահպանական սուզմանը, տեղի ունեցավ Ֆլորիդա-Քիս ազգային ծովային արգելոցի շրջանում՝ Լու Կի խութի վրա։
1990 թվականին հիմնադրված արգելոցը պաշտպանում է 9800 քառակուսի մետր ջրային տարածք, ներառյալ անջրպետ խութը, որը զուգահեռ անցնում է 201 կմ երկարությամբ կղզիների շղթայի երկայնքով։
Մասնակիցները լողում էին Լու Կիի գեղեցիկ ջրային ֆլորայի ու ֆաունայի և մարջանե գոյացությունների մեջ՝ լսելով տեղի ռադիոկայանի հեռարձակած ջրային թեմայով երաժշտությունը։
Մեղեդիներն ընդմիջվում էին սուզորդների համար հաղորդումներով՝ մարջանի խութերի վրա մարդու ազդեցությունը նվազագույնի հասցնելու միջոցների մասին։