Սոչիի Խորոտա գետի ջրի մակարդակը հասել է վտանգավոր նշագծի
Սոչիում Խորոտա գետում աշխատել են «Վտանգավոր երևույթ» տվիչները, գործի են դրվել ազդանշանային և ձայնային սարքավորումները մարդկանց տեղեկացնելու համար։ Այժմ գետի ջրի մակարդակը իջել է, սակայն անհրաժեշտ է, որ քաղաքի բնակիչներն ու հյուրերը մնան տանը կամ անվտանգ վայրում, զգուշավորության անհրաժեշտ միջոցառումներին հետևեն։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը։
«Քաղաքային օպերատիվ շտաբը, որ գլխավորում է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, իրավիճակը վերահսկում է։ Տեխնիկա է նախապատրաստվել։ Ադլերի շրջանում են գտնվում փրկության քաղաքային ծառայության փրկարարները, որոնք հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնության հասնել մարդկանց։
Ուժեղ տեղատարափը Սոչիում կարող է շարունակվել, փոթորիկի նախազգուշացումը գործում է մինչև հուլիսի 10-ը»,- նշվում է հաղորդման մեջ։