Մոլորակի ամենահարուստ մարդիկ ներկայացրել են ժամանակը կառավարելու գաղտնիքները
Լինելով Microsof ընկերության գլխավոր տնօրեն՝ Բիլ Գեյթսը խիտ գրաֆիկ ուներ, անգամ իր աշխատակիցներին հարցումներ էր ուղարկում գիշերվա ժամը երկուսին, տեղեկացնում է CNBC-ն։
Միայն տեսնելով Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթի օրագիրը՝ Գեյթսը սովորեց երբեմն իր և իր աշխատակիցների հանդեպ ավելորդ ներողամտություն ցուցաբերել։
«Իմ ամեն րոպեն զբաղված էր և ես մտածում էի, որ դա ինչ-որ բան անելու միակ միջոցն է, պատմել է Գեյթսը։- Հիշում եմ՝ ինչպես Ուորենը ցույց տվեց իր օրացույցը․․․ Նա օրեր ուներ, որոնց վրա ոչինչ գրված չէր»։
Բաֆեթի աղքատիկ գրաֆիկը Գեյթսին կարևոր դաս տվեց․ «Դուք վերահսկում եք ձեր ժամանակը․․․ Այն, որ դուք լրացնում եք ձեր օրացույցի յուրաքանչյուր րոպեն, ձեր լրջության ցուցիչը չէ»։
«Սկզբունքորեն ես կարող եմ գնել այն ամենն, ինչ ուզում եմ, սակայն չեմ կարող ժամանակ շահել»,- ավելացրել է Բաֆեթը։
Բաֆեթի մեթոդի իմաստն, ըստ էության, այն է, որ պետք է «ավելի խելացի աշխատել և ոչ թե ավելի ջանադիր», այն իրականում ապացուցվում է գիտության կողմից։ 2014 թվականին Ստենֆորդի համալսարանի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատողների որակավորման մակարդակը կտրուկ ընկնում է, երբ նրանք շաբաթական 50 ժամից ավելի են աշխատում։
Ուսումնասիրությունը պարզել է, որ մարդիկ, որոնք շաբաթվա ընթացքում մինչև 70 ժամ են աշխատում, նույն ծավալի աշխատանք են կատարում, ինչպես նրանք, որոնք կռացած են իրենց նոութբուքերի վրա 55 ժամ։
Գեյթսը միակ գլխավոր տնօրենը չէ, որ իր դառը փորձով յուրացրել է այս դասը։ Օրինակ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որը նախկինում հայտարարում էր, որ կանոնավորապես աշխատավայրում է մնում գիշերը, այժմ օրական առնվազն վեց ժամ է քնում։ Այս մասին մայիսին նա պատմել է CNBC-ին։