Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը չորրորդ անգամ հորաքույր է դառնալու
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի կրտսեր եղբայրը հայտարարել է, որ առաջին անգամ հայր է դառնալու։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ համապատասխան նորությամբ նա կիսվել է Instagram-ի իր էջում։
36-ամյա Ջեյմս Միդլթոնը սոցիալական ցանցերում հրապարակել է հղի կնոջ՝ 32-ամյա Ալիզ Թեվենեթի լուսանկարը։
«Տարվա շատ դժվար սկիզբ էր իմ սիրելի Էլլայի կորստի պատճառով (խոսքը Ջեյմսի շան մասին է, որը սատկել է 2023թ. հունվարին.- Gazeta.Ru),բայց մենք այն կավարտենք մեր աճող ընտանիքի ամենաարժեքավոր հավելումով»,- գրել է նա։
Ջեյմս Միդլթոնը և Ալիզ Թեվենեթն ամուսնացած են 2021 թվականի սեպտեմբերից։
Այսպիսով, Քեյթ Միդլթոնը չորրորդ անգամ հորաքույր կդառնա։ Նա արդեն երեք զարմիկ ունի՝ չորսամյա Արթուրը, երկու տարեկան Գրեյսը և մեկ տարեկան Ռոուզը։ Նրանց մայրը Ուելսի արքայադստեր կրտսեր քույրն է՝ 39-ամյա Պիպան։