Զոքանչը «անպարկեշտ» պահվածքով խաթարել է հարսանիքը
Հնդկաստանում փեսան չեղարկել է հարսանիքը զոքանչի «անպարկեշտ» պահվածքի պատճառով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է India Times-ը։
Ուտար Պրադեշից հարսն ու փեսան կատարել են բոլոր անհրաժեշտ ծեսերը հարսանեկան արարողությունից առաջ։ Տոնակատարությունը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին Սամբհալ գյուղում։ Սակայն հարազատների հետ վայր ժամանած փեսան խորապես վիրավորվել է տեսածից։
Պաշտոնական մասի մեկնարկին ընդառաջ հյուրերը պարել են և հյուրասիրվել։ Նրանց միացել է նաև հարսի մայրը։ Պարի ընթացքում ինչ-որ պահի կինը ծխախոտ է վառել։ Փեսան, որը նկատել է նրա ծխելը, վրդովված է արձագանքել այս արարքին։ Նա խաթարել է տոնակատարությունը՝ վեր կենալով տեղից և ասելով, որ հարսանիքի շարունակություն չի լինելու։