Բրազիլացի կիսապաշտպանը միացել է «Ուրարտու»-ին
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր էստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդուարդոն հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Ա-ն ներկայացնող «Ֆլումինենսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլ», «Սպորտինգ Բրագա» թիմերում, վերջինից էլ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
«Սպորտինգ Բրագայի» կազմում 2020/21 մրցաշրջանում նա դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։