Սոչիում փրկել են լողափ նետված դելֆինին
Սոչիի բնակիչները փրկել են Ադլերի «Ճայ» լողափում հայտնված դելֆինին։ Դեպքի վայրից կադրերը հրապարակվել են հուլիսի 9-ին ականատեսների կողմից։
Փոթորիկի ժամանակ երկու սևծովյան դելֆիններ դուրս են եկել ափ: Դա նկատել են լողափի պահակը և մի քանի այցելու։
Մեկին հաջողվել է ինքնուրույն մտնել ջուրը, իսկ երկրորդը օգնության կարիք է ունեցել։ Մի քանի տղամարդ նրան հրել են ծովը։
Հասուն արու դելֆինի զանգվածը կարող էր հասնել 300 կգ-ի, փոխանցում է Shantnews.am-ը։