Նախկին ամուսնու հետ վիճաբանությունից հետո կինը փորձել է խեղդել որդուն
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ոստիկանություն է դիմել չորսամյա տղայի հայրը։ Նրան զանգահարել է նախկին սիրեցյալը և հայտնել, որ փորձել է խեղդել իրենց որդուն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 30-ամյա կնոջ՝ երեխայի հետ շնչահեղձ վիճակում։
Կինը խոստովանել է, որ կռվել է նախկին զուգընկերոջ հետ, որից հետո որոշել է ինքնասպան լինել ու սպանել երեխային։
Ըստ տեղեկությունների՝ երբ տղան սկսել է խեղդվել, մայրը վախեցել է և շտապօգնություն կանչել։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքից հետո տղան գտնվում է հոր մոտ, իսկ մայրը ձերբակալվել, այնուհետև հոսպիտալացվել է հոգեբուժարան, փոխանցում է Mediahub-ը։