Ծնվել է Յուլյա Կովալչուկի և Ալեքսեյ Չումակովի 2-րդ երեխան
Երգչուհի Յուլյա Կովալչուկը կիսվել է ուրախալի նորությամբ. 40-ամյա երգչուհին խոստովանել է, որ ինքն ու ամուսինը՝ երգիչ Ալեքսեյ Չումակովը, երկրորդ երեխան են ունեցել։
Ինչպես գրում է thevoicemag.ru-ն, աստղի հղիության մասին նույնիսկ ամենանվիրված երկրպագուները չգիտեին։ Կովալչուկը հազվադեպ է թարմացնում սոցիալական ցանցերը և էլ ավելի հազվադեպ է ուրախացնում երկրպագուներին անձնական ,ուսանկարներով, ինչի պատճառով էլ նրան հաջողվել է թաքցնել իր կրագավիճակը նախքան երեխայի ծնվելը:
Երգչուհին հուզիչ սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել, որում պատկերված են նորածնի ոտքերը՝ աստղային ծնողների ձեռքերում։ Կովալչուկը չի թաքցրել երեխայի սեռը՝ նա երկրորդ դուստրն է ունեցել։
«Հիմա մենք չորսով ենք։ Աստծո օգնությամբ մեր սերը շարունակվում է մեր դուստրերի մեջ: Ժամանակ պահանջվեց երջանկության չափը հասկանալու և այս լուրով կիսվելու համար»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է Կովալչուկը: