ԱՄՆ-ում խոշոր շնաձուկը հայտնվել է լողացողների կողքին
ԱՄՆ-ում ափի մոտ լողացողների շրջանում շնաձուկ է հայտնվել, վախեցրել նրանց: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է WOFL-ը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Ֆլորիդայի Նավարա լողափում։ Քրիստի Մաքքալի Քոքսին հաջողվել է նկարահանել գիշատիչ շնաձկան հայտնվելը լողացող մարդկանց շրջանում, ավելի ուշ տեսանյութը տեղադրել են սոցիալական ցանցում։
Ձայնագրությունում երևում է, թե ինչպես է հանգստացողների մեջ հայտնվում մեծ շնաձուկ։ Նրանք, ովքեր նկատել են գիշատչին ափից, սկսել են բղավել լողորդներին, որպեսզի որքան հնարավոր է շուտ դուրս գան ջրից։ Որոշ լողացողներ անմիջապես շտապել են ափ, բայց մի քանի րոպե անց շնաձուկն անհետացել է ջրի տակ և այլևս չի հայտնվել։
Լողափի մոտ հայտնված շնաձկանը հնարավոր չի եղել բացահայտել։ Ֆլորիդայի բնական ռեսուրսների վարչությունը հայտնել է, որ շնաձկները հաճախ են գալիս նահանգի ափեր, սակայն մարդկանց չեն համարում պոտենցիալ որս։ Հարձակումները, ըստ մասնագետների, տեղի են ունենում միայն այն դեպքում, երբ գիշատիչ ձուկը մարդուն շփոթում է այլ ձկան կամ կենդանու հետ: