«Դուք իմ միտքն եք, սիրտն ու հոգին». Էլթոն Ջոնը հրաժեշտի շրջագայության վերջին համերգն է անցկացրել
Բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնն իր վերջին համերգն է անցկացրել հրաժեշտի շրջագայության շրջանակում։ 76-ամյա երաժիշտը շոուն ավարտել է 1973 թվականի ալբոմի Goodbye Yellow Brick Road երգով, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Guardian-ը:
Համերգը կայացել է Ստոկհոլմի Tele2 Arena-ում։ Երգիչն ավարտելուց առաջ հաստատել է, որ «այլևս երբեք հյուրախաղերով հանդես չի գա», բայց չի բացառել, որ ապագայում ինչ-որ «միանգամյա» բան կլինի Ստոկհոլմից «կիլոմետրեր հեռու»:
«Ես ամենահիասքանչ կարիերան եմ ունեցել, ինչն անհավատալի է: Երաժշտություն նվագելու մաքուր ուրախության 52 տարի»,- ասել է նա:
Էլթոն Ջոնը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին. «Դուք իմ միտքն եք, սիրտն ու հոգին: Ձեզ համար ելույթ ունենալն ինձ համար կյանքի աղբյուր էր, դուք պարզապես հիանալի էիք, շնորհակալություն: Ես երբեք չեմ մոռանա ձեզ»:
Հրաժեշտի Yellow Brick Road Tour-ը սկսվել է 2018թ.: Այս ընթացքում Էլթոն Ջոնը տվել է շուրջ 330 համերգ։ Հոնորարները, ըստ The Sunday Times-ի, կգերազանցի 1 միլիարդ դոլարը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ երգիչը տվել էր դեռ 278 համերգ, նրա շրջագայությունն արդեն իսկ ճանաչվել էր պատմության մեծ ամենաբարձր եկամուտ ունեցողը։ Այն ժամանակ հավաքվել էր մոտ 818 մլն դոլար։